Կարծիք

23.07.2020 13:58


Նիկոլի թվի «թավշյա» ոստիկանության երկակի «բարձր» ստանդարտները

Նիկոլի թվի «թավշյա» ոստիկանության երկակի «բարձր» ստանդարտները

Էս ո՞ւր ենք հասել...
Նիկոլի «աչալուրջ» հսկողության տակ փութաջանորեն «բարեփոխվող» թավշյա ոստիկանության երկակի «բարձր» ստանդարտներն առօրյա մի բան են դարձել` ոչ մեկին այլևս չեն զարմացնում։

Ազգային ժողովի մոտ միայնակ «ակցիա» անող իրավապաշտպանին «ափալ-թափալ» բերման են ենթարկում, բողոքի «նստացույց» անող ոչ յուրային պատգամավորներին հրմշտում, քաշքշում, ձեռքերը ոլորում, հեռացնում են դեպքի վայրից, իսկ պապից ավելի կաթոլիկ յուրային գործ տվող դասալիք, դեռ մի բան էլ` «անկախ» պատգամավորը սրտի ուզածի չափ ինքնադրսևորվում է նախագահական պալատի մոտ, և ոչինչ` ոստիկանության պետքը չէ։

ԿԲ-ի մոտ մեն-մենակ բողոքող քաղաքացու «ցույցը» հապշտապ «ցրում» են, բայց որևէ կերպ չեն միջամտում ընդունելության քննությունների արդյունքներից դժգոհ դիմորդների, ծնողների և աջակիցների «զանգվածային» ցույցերին` բացառություն անելով... բացառապես դաշնակցական երիտասարդների համար։

Թե բա` «մենք Ձեզ ճանաչում ենք». հենց հիմա «փասա-փուսաներդ» հավաքեք, գնացե՛ք, թե չէ վատ կլինի...

Մնում է հասկանանք` սա «ժողովրդավարության բաստիոն» նորհայաստանի «ոստիկանական բարեփոխումների» վե՞րջն է, թե՞ վերջի սկիզբը..

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը