Կարծիք

23.07.2020 15:09


Զրոյական կետ, օպերատիվ կապ, մուղամի հրավեր, զոհեր՝ հանուն ոչնչի, կիրթ թշնամի

Զրոյական կետ, օպերատիվ կապ, մուղամի հրավեր, զոհեր՝ հանուն ոչնչի, կիրթ թշնամի

Թուրքայի ՊՆ-ը հայտարարել է, որ հայերս դեռ պատասխան ենք տալու, Աբդուլ Համիդի թոռանն են ռասկռուտկա անում, բայց մենք հո բարեկամաքիրվայական թուրք-ադրբեջանական հոխորտոցներին չե՞նք պատասխանի, մենք հիմա պետք է մեր《թշնամու》հետ լարվենք հնարավորինս, հանենք նրա ռազմաբազան, որ չպաշտպանի հայ-թուրքական սահմանը, հիմա պետք է վերստին նարկոթրաֆիկի երակ անվանենք հայ-իրանական սահմանն ու մի շառաչուն ապտակ էլ Նիկոլի ձեռամբ Ռոհանիին տանք, հասկացե՛ք, անգլիական նավերը բարձրացել ու բարձրանալու են Տավրոսի լեռները, իսկ Եղեռնից Սումգայիթ հայատյացությունը միայն պանթուրքիզմ-պանիսլամիզմը չսատարելու համար է եղել, կարող էինք չէ՞ չխանգարել Մեծ Թուրանի ստեղծմանն ու վերանալ աշխարհի երեսից, չէ՜, բավարար չէ՝ չենք մեռնում, մի բան էլ պատմական հայրենիք ենք ազատագրում։

Զրոյական կետ։ Օպերատիվ կապ։ Մուղամի հրավեր։ Զոհեր՝ հանուն ոչնչի։ Կիրթ թշնամի։

Մարգարիտա Սիմոնյանն ու ամուսինը տեսեք՝ նոր բան չե՞ն գրել։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը