Կարծիք

23.07.2020 15:05


Հակահայ քաղաքականությունը դպրոցում շարունակվում է

Հակահայ քաղաքականությունը դպրոցում շարունակվում է

Մատաղ սերնդի դաստիարակության գործը նույնքան կարևոր է, որքան` հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը: Դպրոցական նստարանից է սկսվում անձի հայրենասիրական աշխարհայացքի ձևավորումը, որը հետո ուղեկցում է նրան ողջ կյանքի ընթացքում: Ինչպիսի քաղաքացի ենք ուզում ունենալ մոտ ապագայում` մեծապես կախված է այն բանից, թե այժմ` պատանի հասակում, ինչ առարկաներ է նա անցնում դպրոցում:

Վերջին տասնամյակներին քննադատության են արժանացել ՀՀ կրթության և գիտության համարյա բոլոր նախարարները, բայց ներկայիս «Դդում» մականունով նախարար Արայիկ Հարությունյանը բացասական առումով խփեց բոլոր ռեկորդները: Բավական չէ` ընդունելության քննությունների համակարգը ոտքից-գլուխ շուռ տվեց և ձախողեց, դրան զուգահեռ հետևողականորեն պայքարում է հայեցի և հայկական բոլոր արժեքները դպրոցից հանելու համար:

Այսօր առավոտյան բարի լույսով տեղեկացանք, որ «Հայ գրակություն» առարկայի անվանումից «հեղափոխության» թեթև ձեռքով դուրս է մղվել «հայ» բառը: Բողոքներին ի պատասխան` պատկան մարդիկ բացատրել են, թե բա` «հայ» բառը հանել ենք, որովհետև երեխաները նույն առարկայի շրջանակներում անցնելու են նաև արտասահմանյան գրողների ստեղծագործությունները: Այսինքն, Հովհաննես Թումանյանի մասին պատմող էջի հաջորդ էջը կարող է պատմել Չինգիզ Այթմատովի կամ Ուիլյամ Շեքսպիրի մասին: Ոչինչ չունենալով արտասահմանյան գրողների դեմ` ես, այդուհանդերձ, կուզենայի, որ մեր հայ հեղինակներին մեր երեխաները ծանոթանային առանջին առարկայի միջոցով, քանի որ մերոնց այլոց հետ նույն հարթության վրա դնելը սխալ է: Արտասահմանյան գրականությունը պետք է լիներ ևս առանձին առարկայի տեսքով:

Իսկ այս շիլա-փլավը որևէ լավ տեղ չի տանելու մեր աշակերտներին:

Երկրորդ «ավետիսն» էլ այն էր, որ ծրագրից հանվում են Մովսես Խորենացին, Եղիշեն, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին: Սա արդեն հակահայ դրսևորումներից ամենածայրահեղն է: Ամբողջ աշխարհում Նարեկացուն հարգում և սրբացնում են, իսկ հայոց ժամանակակից դպրոցի ծրագրից նա այլևս պետք է բացակայի: Արդյո՞ք այս նոնսենսը տափակ ուղեղների բացթողում է, թե դրսից պարտադրված ծրագիր: Հակված եմ երկրորդ տարբերակին:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը