Կարծիք

23.07.2020 15:22


Տոտալ խայտառակություն (տեսանյութ)

Տոտալ խայտառակություն (տեսանյութ)

Ոստիկանության գնդապետը մոտեցել է Կառավարության առջև ընդունելության քննությունների հարցերով բողոք իրականացնող խմբին, առանձնացրել երկու դաշնակցական երիտասարդների՝ Քրիստինեին ու Գոռին, և պահանջել հեռանալ հավաքի վայրից՝ որպես «ուղղորդող սադրիչ», սակայն հիմք ընդունելով «արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված հավաքների արգելքը»։

Սա դասական, դասագրքային խտրականություն է՝ քաղաքական հայացքների հիմքով։ Էլ ավելի դասական օրինակ դժվար է պատկերացնել։

Գնդապետը կա՛մ պետք է հիմնավորի Գոռի ու Քրիստինեի «սադրիչ» լինելը (այդ երկուսը իմ ճանաչած ամենապայծառ երիտասարդներից են, ի դեպ), կա՛մ հայտարարի, որ հրաման է կատարել, կա՛մ ենթարկվի պատասխանատվության։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը