Կարծիք

23.07.2020 16:56


Ծիրան առնել-դուրսը ադրբեջացի տփել ֆլեշմոբը գնալով պրոբլեմատիկ է դառնում

Ծիրան առնել-դուրսը ադրբեջացի տփել ֆլեշմոբը գնալով պրոբլեմատիկ է դառնում

Անկեղծ ասած` ինձ մոտ տարակուսանք են առաջացնում Ռուսաստանից, Եվրոպայից ու ԱՄՆ-ից էկող տեսանյութերը, որտեղ հայերը խմբակային ծեծի են ենթարկում ադրբեջանցիների:

Ավելի մեծ տարակուսանք են առաջացնում մարդկանց էն հիացական արձագանքները, որոնք զուգորդում են նման տեսանյութերը: Կարդաս` կկարծես, որ հեսա մի երկու հատ էլ տենց վիդեո լինի` Կիրովաբադը սկսելու են էվակուացնել:

Առհասարակ` էս ծիրան առնել-դուրսը ադրբեջացի տփել ֆլեշմոբը գնալով պրոբլեմատիկ է դառնում:

Պրոբլեմատիկ է նման բաների դիվանագիտական հետևանքների առումով, որովհետև նման դրվագները հագիստ դառնում են մանիպուլյացիայի գործիք միջպետական հարաբերությումններում, բայց դա հեչ:

Պրոբլեմատիկ է նրանով, որ շատվորով մարդ տփելու ու նվաստացնլու մեջ բարդ բան չկա, վաղն էլ կարող ա նման տեսանյութեր մյուս կողմից հայտնվեն, երբ մի խումբ ադրբեջանցիներ քացու տակ են գցում ու նվաստացնում են հայի, բայց դա էլ հեչ:

Ամենապրոբլեմատիկն էն է, որ նման բաները բթացնում են զգոնությունը, նենգափոխում են պատերազմի արդյունավետ վարման ընկալումները: Մարդկանց սկսում է թվալ, որ Գլենդելում, Սոլնեչնոգորսկում ու Լիոնում ադրբեջանցի ծեծելը նույնն է կամ էլ գոնե համադրելի է սահմանի վրա ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներին քոթակելուն:

Իրականում դա բացարձակ նույնը չէ: Իրականում պատերազմը նախևառաջ պետական համակարգերի բախում է: Իրականում պետական համակարգի համար մաթեմատիկական տեսանկյունից որևէ նշանակություն չունի, թե առկա ռեալ պատերազմի դեպքում պայմանական Պողոսը հասանելի չէ զորակոչման ու սահման ուղարկելու համար, որովհետև ինքը մահացե՞լ է, թե արտագաղթել է ու հիմա Գլենդելում ադրբեջանցի է տփում: Ավելին ասեմ` նույնն էլ կարելի է ասել ադրբեջանցիքի մասին. զուտ մաթեմատիկորեն մեր պետական համակարգի համար էական չէ, թե հակառակորդը ինչու էլ չունի տվյալ զորակոչիկի` որովհետև մեր զինվո՞րն է սատկացրել, թե՞ որովհետև նա փախել է իր երկրից:

Ու վերջում. շա՞տ եք ուզում ադրբեջանցի սատկացնել, թեկուզ` խմբակային: Վերադարձեք հայրենիք ու արեք դա համազգեստ կրելով ու տաբելային զենքով: Ու որ էլ ավելի կարևոր է` երեխաներ ունեցեք ու հնարավորինս շատ, որովհետև սաղին մեր սերունդը չի հասցնի, մյուս սերունդներին էլ է էդ բեռը ժառանգվելու և որպեսզի կարողանան դա անել ու էլեմենտար` իրենք էլ սերունդներ ունենալ, պետք է ծնելիության ինդեքսը 2-ից բարձր լինի, ոչ թե լինի 1.8, ինչպես հիմա է:

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը