Կարծիք

23.07.2020 18:52


Առաջին ծիծեռնա՞կը

Առաջին ծիծեռնա՞կը

Երդվյալ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս խմբակցությունից։ Անսպասելի՞ էր․․․ համենայն դեպս ինձ համար՝ ոչ։ Այն ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հետապնդումները սկսվեցին, ես մի լրագրողի ասացի՝ սպասենք ԲՀԿ-ից փախուստների։ Ուղղակի սխալվեցի առաջին փախչող անձի հարցում։ Իսկ մի՞թե սա նորություն է Հայաստանի քաղաքական կյանքում։

Հիշենք 1990թ․ ՀՀ ԳԽ ընտրությունները։ Կոմունիստներն ավելի շատ ձայն ունեին, քան ՀՀՇ-ն։ Սակայն զգալով քամու ուղղությունը՝ շատ կոմունիստներ անցան ՀՀՇ-ի կողմը և պարզվեց, որ նրանցից ոմանք ողջ իրենց գիտակից կյանքում, թաքնվելով բարձրաստիճան կոմունիստի դիմակի տակ, եղել են լիբերալ-դեմոկրատներ։ Այնուհետև 1998թ․ իշխանափոխությունից հետո պարզվեց, որ հանուն հայրենիքի, շատերը ՀՀՇ-ի դիմակի տակ, եղել են երկրապահներ։ 2018թ․ իշխանափոխությունից հետո էլ պարզվեց, որ ՀՀԿ-ի դիմակի տակ եղել են նվիրյալ իմքայլականներ, այսօր էլ պատգամավոր և նախարար։ Մի խոսքով, օրինակները բազմաթիվ են։

Ինչ ասեմ, այսպիսին է Հայաստանի քաղաքական-գաղափարական կյանքը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը