Կարծիք

25.07.2020 21:15


Նիկոլ Փաշինյանը երկրից թռնելու վարժություններ է անում. որ երկրի ղեկավարը` երկրի համար օրհասական պահին, թողնի ու գնա արձակուրդ

Նիկոլ Փաշինյանը երկրից թռնելու վարժություններ է անում. որ երկրի ղեկավարը` երկրի համար օրհասական պահին, թողնի ու գնա արձակուրդ

Մի´ ասեք, թե Նիկոլ Փաշինյանը գնում է արձակուրդ. Նիկոլ Փաշինյանը երկրից թռնելու վարժություններ է անում: Մարդը պարապում է, հիմիկվանից ուզում է ֆորմայի մեջ լինել, չէ՞ որ շակալին հատուկ հոտառությամբ արդեն իսկ զգում է մոտալուտ վախճանը: Թե չէ այլ կերպ ինչպե՞ս կբացատրեք այն, որ երկրի ղեկավարը` երկրի համար օրհասական պահին թողնի ու գնա արձակուրդ... Իհարկե, հասկանում եմ, իշխանությունն ապօրինի վերցրածի համար սա ոչ մի նշանակություն չունի, բայց գոնե մարդկանց աչքին թոզ փչելու խնդիր ունի, չէ՞: Նույն մարդկանց, ում գցեց կորոնավիրուսի երախը, նույն մարդկանց, ովքեր աշխարհով մեկ ենթարկվում են թուրք-ազերիների հարձակումներին, նույն մարդկանց, որոնց հերոս տղերքը զոհվում են սահմանին և այն նույն մարդկանց, ովքեր գումար չունենալու պատճառով աղբամաններում են որոնում հանապազօրյա հացը...

Այնպես, որ եկեք ֆիքսենք. Նիկոլ Փաշինյանը նավը լքող նավապետ է ու բոլորդ դրանում շատ շուտով կհամոզվեք, եթե արդեն իսկ չեք համոզվել:

Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը