Կարծիք

25.07.2020 17:19


Աննա Հակոբյանի մազոխիստական խաղաղասիրությունն անընդունելի է

Աննա Հակոբյանի մազոխիստական խաղաղասիրությունն անընդունելի է

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրկին անտրամաբանական և անընդունելի խաղաղասիրական կոչով է հանդես եկել և դիմել ադրբեջանցի մայրերին ու կանանց...

Հավելեմ, որ գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ Աննա Հակոբյանը հանդես էր եկել նաև մի քանի օր առաջ, երբ Բաքուն, բացահայտ ագրեսիայի դիմելով, հարձակվել էր Տավուշի մարզի հայկական դիրքերի վրա և հրետակոծում էր սահմանամերձ հայկական բնակավայրերը...

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի կինն ուղղակի մազոխիստ է և հաճույք է ստանում, երբ իր կոչերը բացարձակ արհամարհվում են պաշտոնական Բաքվի և իրենց ադրբեջանցի անվանողների կողմից... Կամ էլ փորձում է համաշխարհային հանրություն կոչվածին ցույց տալ, որ ի տարբերություն Իլհամի կնոջ՝ Մեհրիբանի, ով պատերազմական կոչերով է հանդես գալիս, ինքը խաղաղասեր է... Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները բազմիցս են բացահայտել իրենց պացիֆիստական գաղափարները... Հատկապես որդին, ով մինչ ծառայության մեկնելը աչքի էր ընկնում իր հակաբանակային գրառումներով...

Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևանների առկայության պարագայում Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչերն ուղղակի անընդունելի են...

Բաքվում և Անկարայում Աննայի կոչերն ավելի շատ ընկալվում են որպես վախկոտություն, պարտվողականություն, բայց ոչ խաղաղասիրություն... Նույն Նիկոլն ու իր որոշ խեղկատակ սազանդարները հայտարարում էին, որ Նիկոլը կարող է Արցախյան հարցի լուծման համար դիմել ադրբեջանցիներին...

Ասենք դիմեց, հետո՞... Նիկոլն ու իր վարչապետուհին չեն հասկանում, որ Ադրբեջանի նման բռնապետական երկրում, որտեղ հայատյացությունը պետական մակարդակով է հովանավորվում և մանկապարտեզից սերմանվում հասարակության մեջ, որևէ մեկը՝ նույնիսկ որդեկորույս մայրերը, չեն հանդգնի իր կոչին արձագանքել...

Ավելին, նույնիսկ այլ երկրներում բնակվող ազերի-թուրքերը, որոնք կաշկանդված չեն Բաքվի առաջ, մինչև հիմա չեն արձագանքել ու չեն էլ արձագանքի Աննայի անիմաստ ու անտրամաբանական խաղաղասիրական կոչերին... Մենք խաղաղության կողմնակից ենք և դա առանց Աննա Հակոբյանի հայտարարությունների էլ գիտեն բոլորը...Բայց մենք նաև չենք վախենում պատերազմից...

Հ.Գ. Լավ կլինի, եթե Փաշինյանի ընտանիքի անդամները և հատկապես Աննա Հակոբյանը քիչ խառնվեն երկրի արտաքին քաղաքականության մեջ և զբաղվեն իրենց ընտանեկան գործերով... Օրինակ՝ Աննա Հակոբայնը ինչ-որ մի խրոնիկ բռնաբարվածի կամ այլասերվածի իր հովանու տակ առնի ու գնա դրանց հետ մրցանակաբաշխության...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը