Կարծիք

25.07.2020 19:35


ԵԱՏՄ-ի մասով «վերլուծություններ» անելուց առաջ մեր երիտասարդներին խորհուրդ կտայի խոսելուց առաջ կարդալ հայկական մամուլը

ԵԱՏՄ-ի մասով «վերլուծություններ» անելուց առաջ մեր երիտասարդներին խորհուրդ կտայի խոսելուց առաջ կարդալ հայկական մամուլը

Երեկ ֆեյսբուքյան տիրույթում հանդիպեցի սորոսա-պոակածին «քաղաքագետներից» մեկի մեկնաբանությանը, թե ինչպես Ռուսաստանը մեզ ռազմական առումով չօգնեց և կոչ էինք անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, նույնպես և Ռուսաստանը մեր բիզնեսմեններին չօգնեց ծիրանա-ադրբեջանական կռիվներում, և ուրեմն՝ հարկ է դուրս գալ նաև ԵԱՏՄ-ից։

ՀԱՊԿ-ի մասով ինչ-ինչ բացատրություններ կարծես թե իշխանությունները տվել են։ ԵԱՏՄ-ի մասով «վերլուծություններ» անելուց առաջ մեր երիտասարդներին խորհուրդ կտայի խոսելուց առաջ կարդալ հայկական մամուլը։ Իսկ մամուլում սևով սպիտակի վրա գրված է, որ ԵԱՏՄ-ում մեր մերկայացուցիչ Արտակ Քամալյանին, ով Նիկոլի զեմլյակն ու մտերիմն է և հայտնի «Վորոնեժ» կոդային անվամբ, ծիրանի հանձնարարություն տրված չի եղել, այլ տրված է եղել բացառապես մաքսանենգ սիգարետի հարցերը լուծելու առաջադրանք։

Հին Ռուսաստանում ասածվածք կար․ «Поперек батьки в пекло не лезть», ինչը Նոր Հայաստանում թարգմանվում է․ «Մի վռազի, այլապես կարող ես վնասել Նիկոլի բիզնես շահերին»։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը