Կարծիք

25.07.2020 19:55


Հայ ինքնությունը գցել են վազքուղի

Հայ ինքնությունը գցել են վազքուղի

Գրողները ավելի լավ պիտի հասկանային, որ Հայաստանում իշխանության են եկել մերկ ազատականներ էն աստիճան տարված արևմուտքով որ ուզում են դատարկեն հայ գրականությունը, ու տեղը լցնեն էն ինչ իրենց աչքում մրցակցության մեջ հաղթում է հայ գրականությանը։ էն աստիճան լիբերալներ են, որ ազատ շուկայի մրցասպարեզ են հանել նաև դասական գրականությունը։

Չարենցը այս միտումների համար է ասել «Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա/Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․», ինչո՞ւ է գրել՝ որ ինքնությունդ երբեք մրցակցության մեջ չի կարող դրվել, այն յուրահատուկ է ու անմրցակցելի։ Բայց նրա պատգամը չեն յուրացրել, հա, սրանք անցել են աշխարհ ու որշել որ չէ ՝Ալպերում կան ավելի ճերմակ գագաթներ, և որ ճակատներն էլ են իրենց լույսով մրցում, ու որոշել են որ Լյուդվիգ Թոմասի ճակատը ավելի լուսապսակ է, քան Նարեկացունը, ու Նարեկացուն հանել տեղը Թոմաս են դրել։

Այս առիթով մի անեկդոտ՝ Մայր Թերեզան և Լեդի Դիաննան դրախտում հանդիպում են՝ Դիաննայի լուսապսակը ավելի մեծ է լինում, Մայր Թերեզան զարմանում է՝ ինչպես, ես ամբողջ կյանքս բարիք եմ գործել, բայց քո լուսապսակը ավելի մեծ է։ Դիաննան պատասխանում է՝ իմը լուսապսակ չի, Մերսեդեսի ռուլն է։

Կարդում էի համալսարանի գրականության դասախոս Սերժ Սրապոնյանի հարցազրույցը, մի մեջբերում.

«Չկա Մաշտոցը, որը մեր գրականության սկզբնավորման արմատն է, չկա Խորենացին, որը հայրենասիրության մեծագույն սկզբնավորողն է, Եղիշեն, որը գեղարվեստական ոճի մեր մեծագույն հիմնադիրն է: Մենք ունեցե՞լ ենք իրավական երկիր դառնալու ցանկություն թե ոչ․ այո, ունեցել ենք այդպիսի ցանկություն և իրագործել ենք, և դա արել է Մխիթար Գոշը:

Միջնադարյան գրականությունից թողել են երկու անուն՝ Սայաթ նովա և Նահապետ Քուչակ, այն էլ ոչ ուսումնասիրության համար, այլ մյուս հեղինակների երկերի հետ համեմատելու նպատակով»:

Այո, այս ամենը անողները ճիշտ առաջնորդ ունեն՝ Նիկոլ Փաշինյանը, որ 2005-ին գրել է «Մոռանալ հերոսական անցյալը» որտեղ ասում է. «Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ»: Փաշինյանի այս խոսքերը ու նրա գործունեությունը՝ անցյալը ջնջելու մոլուցքը իրար կողք դնելով պարզ երևում է, որ նա մեսիանական ցնորք ունի, իրեն մեսիա է զգում, որ վերջապես բերել է հայ ժողովրդին արժանապատիվ ապրելը, և հայ ժողովրդի պատմությունը իր կետից է սկսում(իր խոսքն է՝ իմ կետից եմ սկսում), իր թվագրությունը բերում ուր 2018ը 1֊ին տարին է։ Նրա ցնորքը լավ օգտագործում են արևմտամոլները՝ ջնջելու համար հայ գրականության հայ֊ը, որ տեղ բացեն մեջը լցնելու արևմտյան գրականությամբ։

Սա գրականությունը, բայց նրանց հակառուսկանությունն էլ այս նույն ակունքից է, որ արևմտյան երևույթ է՝ հակադրում են Ռուսաստանը Արևմուտի հետ, և ուշքները գնում է Արևմուտքի հմայքից։ Լավ օրինակ է հոգեբան Ռուբեն Վարդազարյանի խոսքը. «հորս արև ես ցանկացած պահի պատրաստ եմ կտրել թափել ձախ ձեռիս չորս մատները միայն թե Հայաստանը մտնի եվրամիության մեջ, իսկ եթե հանկարծ Հայաստանը մտնի նաև ՆԱՏՈ֊ի կազմ, ապա ազնվությամբ եմ ասում ես առանց վարանելու կկտրեմ սիրելի ձախ ձուս.. այ սենց կկտրեմ ու կշպրտեմ Ռուսաստանի դեսպանատան վրա»։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը