Կարծիք

25.07.2020 22:03


Ձայնդ կտրի վերջապես` մի՛ սադրի թշնամուն պսևդոխաղաղասիրական քարոզներով

Ձայնդ կտրի վերջապես` մի՛ սադրի թշնամուն պսևդոխաղաղասիրական քարոզներով

Մեկը չկա՞ էդ կնոջը ասի` ա՛յ համայն աշխարհի թավիշների տիկնանց տիկին, կլինի՞ ձայնդ կտրես, հանգիստ նստես տեղդ` անկապ տեղը չսադրես Մեհրիբանին, իր ամուսնուն ու սրանց հպատակներին. միակողմանի պսևդոխաղաղասիրական քարոզներով դիվադադար չանես ու քսի չտաս մեր զինվորների, խաղաղ բնակչության, Սփյուռքի մեր հայրենակիցների վրա։

Չե՞ս տեսնում, ինչքան շա՛տ ես քեզ կոտորում` հայի արյուն տենչացող, վրեժխնդրության մոլուցքով տապակվող ադրբեջանցի «ժողովրդին» խաղաղության կոչելով, էնքան ավելի են առիթավորվում, գազազում և իրենց կույր ատելությունը, կատաղությունը պարպում մերոնց վրա։

Տեղը չես բերո՞ւմ` Մեհրիբանը չի ուզում հետդ «չայ» խմել ու մուղամ լսել` ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում, ո՛չ էլ առավել ևս Ստեփանակերտում։ Չի ուզում, և վե՛րջ։

Ինչքան շո՛ւտ հասկանաս այս պարզ ճշմարտությունը, մոռանաս ինքնանվաստացման «հրապարակային ցույցերիդ» մասին, այնքան լավ բոլորիս համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը