Կարծիք

26.07.2020 21:58


Դադարեցրեք խելագար էքսպերիմենտները կրթության ոլորտում

Դադարեցրեք խելագար էքսպերիմենտները կրթության ոլորտում

Կրթական թեմաներով աշխատել եմ չխոսել, քանի որ մանկավարժության տեսության մասնագետ չեմ։ Սակայն Հայաստանում և այլուր իմ շուրջ 35 տարվա մանկավարժական գործունեությունից կարևոր էմպիրիկ եզրակացությունների եմ հանգել՝ մեր խնդիրների մեծագույն մասը քաղաքացիների անկրթությունից է, իսկ մեր կրթական համակարգը ունի երկու խոշորագույն պրոբլեմ ՝ հումանիզմի պակասը և պրոֆեսիոնալիզմի պակասը։

Այժմ այս ամենը փոխարինվում է մասնագիտացված դիլետանտիզմով և մարտնչող անբարոյականությամբ։ Ընդ որում, եթե նախկինում ամեն ինչ կարելի էր բացատրել կոռուպցիայով, ապա այժմ անգամ այս ամենազոր գործոնը լիարժեք չի ներկայացնում իրավիճակը։ Այժմ գործ ունենք նաև ինքնանպատակ, ամեն ինչ քանդող հեղափոխականության հետ կրթական ոլորտում։

Խնդրում եմ, սթափվե՛ք, հասկացե՛ք, որ ձեր գործած ավերը կարող է տասնամյակներով իր դրոշմը թողնել մարդկանց ու երկրի զարգացման վրա։ Դադարեցրեք խելագար էքսպերիմենտները կրթության ոլորտում։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը