Աշխարհ

27.07.2020 20:41


Թուրքիայի ռմբակոծությունների հետևանքով Իրաքյան Քուրդիստանում ամայացել է 440 գյուղ

Թուրքիայի ռմբակոծությունների հետևանքով Իրաքյան Քուրդիստանում ամայացել է 440 գյուղ

Իրաքյան Քուրդիստանի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող անդրսահմանային ռազմական գործողությունների հետևանքով նշված տարածաշրջանում բազմաթիվ գյուղեր դատարկվել են։

Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր Մեմ Բուրհան Քանիհի խոսքով՝ Թուրքիայի ռմբակոծությունների պատճառով մինչ օրս 440 սահմանամերձ գյուղերի բնակիչներ են տարհանվել։

Մեմ Բուրհան Քանիհը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Քուրդիստանի խորհրդարանի 3 հանձնաժողովները թեմայի վերաբերյալ համատեղ զեկույց են կազմել, որը հուլիսի 27-ին քննարկման կդրվի խորհրդարանում։

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակման ենթարկված գյուղերում ռմբակոծությունների հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը