Լրահոս

27.07.2020 21:10


Վթարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող

Վթարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող

Հուլիսի 27-ին Թուրքիայի Մերսին նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուսի կողաշրջման հետևանքով նախնական տվյալներով մահացել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող։

Այս մասին հայտնում է թուրքական պաշտոնական TRT լրատվականը։ Նշվում է, որ ավտոբուսի վարորդը ևս մահացել է, իսկ 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը