Կարծիք

27.07.2020 19:16


Այս նկարում պատգամավոր Հայկը փարթիի օրը ցերեկը դրամարկղն է ստուգում

Այս նկարում պատգամավոր Հայկը փարթիի օրը ցերեկը դրամարկղն է ստուգում

Առաջին նկարում պատգամավոր Հայկը փարթիի օրը ցերեկը դրամարկղն է ստուգում:

Երկրորդ նկարում նույն օրը երեկոյան բուն փարթին է, որտեղ Հայկը փոխել է հագուստը:

Երրորդ նկարում Հայկն ասում է, թե իբր մի պահ հայտնվեց այդ վայրում ու հրապարակում է ոստիկանի արդեն հաջորդ օրվա այցն ու արձանագրության կազմումը:

Չորրորդ նկարում նախարար ու մարզպետ շատ պատահական մի պահ հայտնվել են նավակի վրա ու ներողություն են խնդրում դիմակ չկրելու համար:

***

Լիլիթ Մակունցն այսօր հայտնել է, թե պատգամավոր Հայկ Սարգսյանը միջոցառում չի կազմակերպել։ Ըստ խմբակցության ստախոս ղեկավարի Հայկն իբր մի պահ է եղել «դեպքի» վայրում ու առանց դիմակի։

Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում։ Զգուշացրեք նաև, որ դադարեցնի ստելն ու անմիջապես ձեռնարկի օրենքով սահմանված միջոցներ, քանի չեն հրապարակվել բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք փաստագրում են պատգամավոր Հայկի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ապացույցները։

Օրինակ՝ նախորդ օրը բեմը տեղադրելու աշխատանքներին անձամբ մասնակցելն ու ցուցումներ տալը։

Խեղկատակ ստախոսների իշխանություն:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: в помещении
На изображении может находиться: 1 человек, на сцене
На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и текст
На изображении может находиться: 5 человек, на улице и вода

Այս խորագրի վերջին նյութերը