Աշխարհ

27.07.2020 20:32


Ստամբուլում ադրբեջանցիները հարձակվել են հայ երիտասարդի վրա (տեսանյութ)

Ստամբուլում ադրբեջանցիները հարձակվել են հայ երիտասարդի վրա (տեսանյութ)

Ստամբուլի Քումքափը (Գումգափու) թաղամասում հայ երիտասարդը մի խումբ ադրբեջանցիների հարձակման զոհ է դարձել, գրում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը։

Հարձակման ենթարկված երիտասարդի մայրը հայտնել է, որ երբ նրանք տաքսի էին պատրաստվում նստել, ադրբեջանցիների խումբը նրանց հարցեր է սկսել տալ Ղարաբաղի մասին ու թեև նրանք պատասխանել են, որ հետաքրքրված չեն այդ հարցերով, նրանք հարձակվել ու ծեծի են ենթարկել երիտասարդին։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիշյալ թաղամասում հարձակման են ենթարկվել նաև 50-ամյա երկու հայեր, ինչպես նաև հարձակում է կատարվել հայ կնոջը պատկանող խանութի վրա։

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Ակոս»-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպել է Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի հետ՝ կոչ անելով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել այդ երևույթները կանխելու նպատակով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը