Աշխարհ

29.07.2020 12:01


Ֆիլիպինների հյուսիսում բարձրախտածին թռչնագրիպ Է հայտնաբերվել

Ֆիլիպինների հյուսիսում բարձրախտածին թռչնագրիպ Է հայտնաբերվել

Ֆիլիպինների գյուղատնտեսության դեպարտամենտը հայտնել Է երկրի հյուսիսի Պամպանգա նահանգում H5N6 բարձրախտածին թռչնագրիպ հայտնաբերելու մասին. դրա տարածման դեմ պայքարելու համար իշխանությունները ոչնչացրել են գրեթե 39 հազար հավ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN Philippines հեռուստաալիքը:

Հաղորդվում Է, որ թռչնագրիպի օջախը հայտնաբերվել Է Սան-Լուիսի շրջանի ֆերմայում: Հեռուստաալիքի տվյալներով՝ 2017 թվականին նույնպես իշխանությունները թռչնագրիպ Էին հայտնաբերել Պամպանգա և Նուևա-Էսիխա նահանգներում, այն ժամանակ դրա փոխանցումներ մարդուն չեն գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ թռչնագրիպը թռչունների վարակիչ վիրուսային հիվանդություն Է, որը հաճախ ընթանում Է առանց ախտանշանների: Առանձին դեպքերում վիրուսը կարող Է հաղթահարել տեսակային արգելքը և հիվանդություն կամ անախտանիշ վարակումներ առաջացնել մարդկանց ու կենդանիների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը