Աշխարհ

30.07.2020 08:04


«Ռոմա»-ն հաղթեց «Տորինո»-ին. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Տորինո»-ին. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Տորինո»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերը`«Տորինո»-ի ֆուտբոլիստներն առաջինը բացեցին խաղի հաշիվը: Սակայն «Ռոմա»-ն արագ վերականգնեց հաշվի հավասարությունը: Հենրիխ Մխիթարյանը փոխանցումից հետո, աչքի ընկավ Էդին Ջեկոն: Մինչ թիմերը կգնային հանգստի «գայլերը» կրկնապատկեցին առավելությունը: Գոլը հեղինակեց Սմոլինգը: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: «Տորինո»-«Ռոմա»` 2:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց խաղավարտին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն ապահովեց իր տեղը Եվրոպայի լիգայում: Մայրաքաղաքայինները 5-րդն են` 67 միավորով:

Այս խորագրի վերջին նյութերը