Լրահոս

31.07.2020 12:51


Վանաձորում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. կա վիրավոր

Վանաձորում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի վրա 6 հասցեի մոտ բախվել են Mercedes մակնիշի և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորը քաղաքացիների և փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Mercedes-ը մասնակի հայտնվել է գազոնի մեջ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները։

Այս խորագրի վերջին նյութերը