Կարծիք

31.07.2020 15:20


Մեկդ ասեք` իմանա, որ առանց շախի մատ է արել թուրքերին ու ադրբեջանցիներին

Մեկդ ասեք` իմանա, որ առանց շախի մատ է արել թուրքերին ու ադրբեջանցիներին

Տեսնես Նիկոլը խաբա՞ր է, որ առանց շախի` «չերեզ Պուտին», մատ է արել թուրքերին ու ադրբեջանցիներին. բալիստիկ հրթիռը հանել, խփել է Թուրքիայի ճակատին, ու հիմա Էրդողանը, Պուտինի ոտներն ընկած` աղաչում-պաղատում է խնայել իրենց, կանգնեցնել հայկական էքսպանսիան։ Պուտինն էլ չեմուչում է անում, ասում է` իմ պայմանը պայման է. Արարատ սարը կվերադարձնե՞ս հայերին, լա՛վ, չե՞ս վերադարձնի` մեղքը քո վիզը։ Դե, իսկ Ալիևը վախից տակը լցրել է` ահուդողով սպասում է, թե ինչով կավարտվեն Պուտին-Էրդողան բանակցությունները։

Քանի որ մեր Քաջ Նազարը մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակ չունի` ուշք ու միտքը կորոնավիրուսի դեմ «փառահեղ հաղթանակն» է, հազիվ էլ թե տեղյակ լինի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ տարած «ցնցող հաղթանակից»։
Մեկդ ասեք` իմանա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

116853453_3299508116774074_8940504993109562521_o 116505865_3299312623460290_8987442672634466917_o

Այս խորագրի վերջին նյութերը