Լրահոս

01.08.2020 11:01


Մովսես բնակավայրում այրվել է տուն

Մովսես բնակավայրում այրվել է տուն

Հուլիսի 31-ին, ժամը 18:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես բնակավայրի 9-րդ փողոցի տներից մեկի նկուղում։

Հրդեհը մեկուսացվել է 18։55-ին, մարվել՝ 20։34-ին։ Այրվել է պայտյա առաստաղը (մոտ 12 քմ) և բնակարանի գույքը։

Այս խորագրի վերջին նյութերը