Կարծիք

02.08.2020 08:16


1990-ականներին ԱՄՆ-ում քննադատվեց «Տելեպուզիկ» մուլտֆիլմը, քանի որ այնտեղ միասեռականության քարոզ էին տեսնում

1990-ականներին ԱՄՆ-ում քննադատվեց «Տելեպուզիկ» մուլտֆիլմը, քանի որ այնտեղ միասեռականության քարոզ էին տեսնում

1990-ականներին ԱՄՆ-ում մի շարք մասնագետների, ինչպես նաև հոգևորականների կողմից քննադատվեց «Տելեպուզիկ» մանկական մուլտֆիլմը, քանի որ այնտեղ միասեռականության քարոզ էին տեսնում՝ երեխաների ենթագիտակցության վրա ազդեցության միջոցով:

Բնական է, քննադատները լռեցվեցին, պիտակավորվեցին, մուլտֆիլմն էլ սկսեց լայնորեն ցուցադրվել, զուգահեռ էլ տարվում էր այն նույն ուղեղի լվացման գործընթացը, որը հիմա տարվում է Հայաստանում:

Արդեն 2020 թվականին ԱՄՆ դպրոցական ծրագրերի շրջանակներում ակտիվորեն տարվում է ԼԳԲՏ քարոզչություն, տրանսգենդեր երեխաների ինստիտուտն է զարգանում, 10 տարեկանից սկսած երեխաներին հորմոնների միջոցով սեռափոխման են ենթարկում, միասեռական «ընտանիքներ», ԼԳԲՏ շքերթներ երեխաների մասնակցությամբ...

Ասածս ինչ է, կան երկրներ, որտեղ հաջողվել է ներդնել այս կեղծ օրակարգը, որի դեմ են նաև այդ երկրների ծնողները, արդեն նաև հենց որոշ պետություններ, բայց փոխելը շատ բարդ է... դժվարն առաջին քայլերն անել է, մնացածն ինքնըստինքյան ստացվում է, և կանգնեցնելն այլևս անհնար է դառնում, քանի որ զուգահեռ մեծանում է սերունդ, որը սկսում է մտածել ներդրված ծրագրին համահունչ:

Փրկենք մեր երեխաներին, քանի ունենք այդ հնարավորությունը:

#ոչ_Սորոսին_ոչ_այլասերմանը

Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը