Լրահոս

02.08.2020 11:20


Լոռու մարզում Mercedes մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա վիրավոր

Լոռու մարզում Mercedes մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20։05-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, Mercedes C230 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվով:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, «Mercedes C 230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բժիշկների կողմից նախ տեղում ստացել է առաջին օգնություն, ապա տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը