Կարծիք

04.08.2020 08:10


Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են (տեսանյութ)

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են (տեսանյութ)

Վերջերս առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը խոսեց հայտնի ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» աշխատության մասին` խորհուրդ տալով այս աշխատությունը ներառել պատմագիտական առարկաների բուհական ծրագրերում: Մարկ Բլոկի աշխատությունը պատմաբաններին սովորեցնում է՝ ինչպես ուսումնասիրել և հետազոտել պատմությունը, ինչու է կարևոր լինել անաչառ և ինչպես կեղծիքն ու սուտը տարբերել ճշմարտությունից: Գիտե՞ք, թե Տեր-Պետրոսյանի հրապարակմանն ինչպիսի արձագանքներ եղան քաղաքական և կառավարչական շրջանակներից: Ոչ մի արձագանք, զրո ռեակցիա: Որովհետև թուրք ներողների ու թուրքի դեմ ծնկած «խաղաղասերների» ռեժիմը շատ ավելի «կարևոր» գործով է զբաղված` հայկական ինքնության հետ կապված առարկաները, այդ թվում և հայոց պատմությունը, հարմարեցնում է թուրք քիրվաների քիմքին:

Օկուպացված Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցը թիրախավորել է մեր ինքնության սրբության սրբոցը` լեզու և պատմություն: Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու, հայերն իրավունք չունեն սերունդների անեծքի տակ մնալու: Նեոլիբերաստ աղբն ու թուրքական գործակալան ցանցը ժամ առաջ ոչնչացնել է պետք: Կա՛մ սրանք, կա՛մ Հայաստանի Հանրապետությունը, երրորդ ճանապարհ չկա: Ազգային պետություն ունենալու ենք...

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը