Լրահոս

05.08.2020 11:27


Հրշեջ-փրկարարները մարել են Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակայքում գտնվող տներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակայքում գտնվող տներից մեկում բռնկված հրդեհը

Օգոստոսի 5-ին, ժամը 00։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակայքում գտնվող տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ինքնաշեն բնակելի տնակում տեղի է ունեցել գազի բալոնի (3 կգ-ոց) պայթյուն՝ հրդեհի բռնկումով․տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։22-ին, մարվել՝ 01։56-ին: Այրվել է տնակը՝ 50 քմ։

Այս խորագրի վերջին նյութերը