Կարծիք

05.08.2020 15:04


Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները (լուսանկար)

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները (լուսանկար)

Սույն անձերը թուրքերի հետ համատեղ հրատարակել են դպրոցում պատմության դասավանդման վերաբերյալ ուղեցույցներ, որտեղ Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել են Անատոլիա և Կովկաս, ինչպես՝ թուրքերը։

Քննադատել ու մեղադրել են հայ դպրոցական դասագրքերի հեղինակներին, որ պատմական Հայաստանի վրա գրել են` Հայաստան, այլ ոչ թե Թուրքիա և Իրան։

Մեղադրել են, որ 2016 թ.-ի ապրիլյան մեր հաղթանակը ներկայացրել ենք պատմության դասագրքերում և վրդովվել, թե ինչի ենք ադրբեջանցիներին մեզ թշնամի համարում։

Բողոքում են թե, ինչո՞ւ է մեր պատմության դասագրքերում թուրքը ներկայացվում թշնամու կերպարով։

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, մեր ազգային արժեքների, Եղեռնի զոհերի, Արցախյան ազատագրական ու Ապրիլյան պատերազմի հերոսների հանդեպ։

Այսօրվա իշխանությունը, այսօրվա վարչապետի գլխավորությամբ պետք է քաղաքական գնահատական տա այս ամենին, քանի որ նրա անմիջական հովանավորությամբ ու նախաձեռնությամբ են այս ազգադավ, անհայրենիք դավաճանները հայտնվել խորհրդարանում։

Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 2 человека

Այս խորագրի վերջին նյութերը