Լրահոս

06.08.2020 17:50


44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ. դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս

44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ. դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ, աշխատակիցներին դուրս է հրավիրել և ձեռքին եղած դիզվառելիքով լցված շիշը վառել և նետել է՝ ներսում առաջացնելով հրդեհ, ապա դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձոոի հրշեջ փրկարարական ջոկատը, սակայն հրշեջներն անելիք չեն ունեցել, քանի որ տեղի ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Այս խորագրի վերջին նյութերը