Աշխարհ

08.08.2020 21:54


Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր (տեսանյութ)

Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր (տեսանյութ)

Այսօր Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ, կան զոհեր, հայտնում է JNEWS-ը:

Երիտասարդների մի խումբ կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել: Ենթադրաբար ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:

Ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

Ամբոխը հրդեհել է երկու տուն՝ Մյասնիկյան եւ Նալբանդյան փողոցներում: Այս պահին Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տանը հրշեջներն աշխատում են։

Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մեքենա են ջարդել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը