Կարծիք

09.08.2020 09:58


Նման սանձարձակ, հիստերիկ, բարոյական ու մարդկային սահմաններից դուրս, օրենքի ու իրավունքի լիակատար բռնաբարմամբ զուգորդվող քաղաքական հետապնդումներ երբեք չեն եղել

Նման սանձարձակ, հիստերիկ, բարոյական ու մարդկային սահմաններից դուրս, օրենքի ու իրավունքի լիակատար բռնաբարմամբ զուգորդվող քաղաքական հետապնդումներ երբեք չեն եղել

Այսօր իշխանական մի պատգամավոր, Վիկտոր Ենգիբարյանը, ով նախկինում ԲՀԿ կառկառուն անդամ էր, հետո ԼՀԿ ոչ այնքան կառկառուն, բայց էլի անդամ, հայտարարել է, թե իրենց իշխանությունը քաղաքական հետապնդումներ չի իրականացնում։

Ի տարբերություն իրքայլական այդ պատգամավորի՝ ես իմ աշխատանքի ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումներ են տեսել, պայքարել եմ դրանց դեմ, ու կարող եմ աներկբա պնդել, որ նման սանձարձակ, հիստերիկ, բարոյական ու մարդկային սահմաններից դուրս, օրենքի ու իրավունքի լիակատար բռնաբարմամբ զուգորդվող քաղաքական հետապնդումներ երբեք չեն եղել։

Գոնե լռե՛ք, լուռ արեք ինչ անում եք, մեկ է տեսնողը տեսնում է, չտեսնողը ծափ տալով սպասում է իր հերթին։

Հ.Գ. Երբ լռեք, չի բացառվում, որ երազում տեսած 15 միլիարդ ներդրումի կողքը ծլի ևս մի 150 միլիարդի մասին հեքիաթ։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը