Աշխարհ

09.08.2020 22:28


Հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից (տեսանյութ)

Հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից (տեսանյութ)

Համացանցում հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից, որի հետևանքով 27-ամյա հայ է ձերբակալվել:

Ախալքալաքում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանության պատճառով: Ականատեսները Tert.am-ին պատմել էին, որ տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։

Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։ Tert.am-ին հայտնի դարձավ, որ Վարդիկ Մարաբյանը 27 տարեկան էր, ամուսնացել էր վեց ամիս առաջ։

Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն տալիս, իսկ Վրաստանի խորհրդարանի երեք հայ պատգամավորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրանց պաշտոնական էջերում միջադեպին անդրադարձ չկար։

Այս խորագրի վերջին նյութերը