Քաղաքական

11.08.2020 15:38


ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ կհրավիրի

ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ կհրավիրի

ՀՀ կառավարությունն օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին կանցկացնի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգում Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է:

Այս խորագրի վերջին նյութերը