Կարծիք

12.08.2020 14:49


Կարելի է ենթադրել, որ քաղաքացիների բերանը փակ կլինի դիմակով դեռ երկար ժամանակ

Կարելի է ենթադրել, որ քաղաքացիների բերանը փակ կլինի դիմակով դեռ երկար ժամանակ

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանն ասել է. «Մեր քաղաքացիներին խնդրում ենք, կոչ ենք անում հիմա առավել ևս արհամարհել բոլոր խոսակցությունները դիմակների ու դավադրության տեսությունների վերաբերյալ»,-ասել է նա։

Այսինքն, կարելի է ենթադրել, որ քաղաքացիների բերանը փակ կլինի դիմակով դեռ երկար ժամանակ, դեռ երկար ժամանակ ոստիկանն ու քաղաքացին միմյանց կքաշքշեն ու կվիրավորեն դիմակ կրել-չկրելու համար, և դեռ մի ահագին ժամանակ ասթմայով, ճարպակալմամբ և այլնով հիվանդ մարդիկ պետք է իրենց հիվանդության պատմությունը գրավոր խոթեն իրավապահների աչքը, որպեսզի չտուգանվեն:

Եվ ոչ ոք չի հարցնում` ո՞ւր են գնում տուգանքների փողերը:

Բայց....

Այստեղ բանալի բառակապակցությունն է` «դավադրությունների տեսություն-ը»: Բա դա ասելու բան է: Թագավորն ապրած կենա, դավադրությունների տեսության անգերազանցելի մասնագետը մեզանում դու ես, և ոչ ոք ռիսկ ու տաղանդ չունի այս փեշակը քո ձեռքից խլելու: Եվ եթե դու հիմա բոլորի գործողություններում դավադրություններ ես փնտրում, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դա հենց քեզ է հատուկ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը