Լրահոս

13.08.2020 15:04


ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները

ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները

Tert.am-ը ՀՊՏՀ ուսանողներից հաղորդագրություն է ստացել, որում ասվում է, որ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը խախտել է պարետատան կանոնները: Հաղորդագրությանը կից ուսանողներն ուղարկել են նաև լուսանկար: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:

«Բարձրագույն կրթության ոլորտը ավերած տխրահռչակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մի կողմ թողնելով իր ղեկավարած ոլորտի քաոսային իրավիճակը, բարձր բալերով բուհ չընդունված ուսանողների խախտված իրավունքները, դատական գործընթացները, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին ապօրինի գործողություններով հովանավորելու հիմնավոր մեղադրանքները, մինչև սեպտեմբեր երկարաժամկետ արձակուրդ է վերցրել, որպեսզի ահա այսպես խախտի պարետատան կանոնները իր վայելքների համար:

Ինչպես գիտեք, պարետատունն արգելել է նույն սեղանի շուրջ 5 հոգուց ավել անձանցով նստել, ինչի խախտման հետևանքով արդեն բազմաթիվ սրճարանների գործունեություն է կասեցվել, սակայն փոխնախարար Թամրազյանը իր հովանավորչական գործողություններով արդեն ապացուցել է, որ իրեն քիչ են հետաքրքրում վարչապետի կամ որոշումները, առավել ևս՝ սպորտսմենների առողջությունը:

Լուսանկարն արվել է օգոստոսի 11-ին»:

Այս խորագրի վերջին նյութերը