Կարծիք

14.08.2020 20:27


Գովազդային արշավ... այլմոլորակայինների համար

Գովազդային արշավ... այլմոլորակայինների համար

Մինչ կորոնավարակը շարունակում է հաղթարշավը հայոց աշխարհում (օրական մոտ 250 նոր վարակակիրը մի «թիքա» Հայաստանում, որ «թավիշները» մեծ առաջընթաց` հսկայական ձեռքբերում են համարում մի ամիս առաջվա 700-800-ի «ֆոնին», ի՞նչ է, եթե մեզ այնքա՜ն հարազատ կորոնավիրուսի հաղթարշավ չէ), վարչահրամայապետ Փաշինյանի «լավագույն կեսը» տևական «հարկադիր պարապուրդից» հետո ինքնագովազդվելու նոր ձև է գտել։

Զբոսաշրջությունը խթանելու` «հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները» պրոպագանդելու անվան տակ ցուցադրում է իրեն ու իր հագուկապը` ողջ «բազմազանության» մեջ։

Իսկ ամենազավեշտալին այն է, որ իբրև գովազդային արշավի «հեշդեգ» ընտրել է, մասնավորապես, «Հայաստանը սեր է» կարգախոսը։

Երևի հույսը այլմոլորակայինների վրա է դրել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը