Կարծիք

19.08.2020 14:51


Մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, թե Արցախի նախագահ աշխատող անձը պաշտոնապես կհաստատի «հավերժ» Նիկոլի կրնկի տակ գտնվելու փաստը

Մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, թե Արցախի նախագահ աշխատող անձը պաշտոնապես կհաստատի «հավերժ» Նիկոլի կրնկի տակ գտնվելու փաստը

Ո՜վ կմտածեր...

Մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, թե Արցախի նախագահ աշխատող անձը պաշտոնապես կհաստատի «հավերժ» Նիկոլի կրնկի տակ գտնվելու փաստը. «չերեզ» խոսնակ от ворот поворот կտա ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, ինչ է թե` վերջինս չի ընդունում «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։

Փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից թռած, հարազատ մոր դեմ ցուցմունք տված, Տեր-Պետրոսյանի «փուլային կապիտուլյացիայի» հայեցակարգով հայիլ-մայիլ եղած պապից ավելի կաթոլիկ քայլարած գործ տվող պատգամավորին բարձրագույն մակարդակով ընդունում է ու ճանապարհում, Արթուր Վանեցյանին տեսնել չի ուզում...

Եվ այս մարդը պետք է պաշտպանի Արցախի շահերը բանակցային գործընթացում, եթե Ալիևը քարը փեշից թափի ու համաձայնի բանակցել իր` «Արցախի ընտրյալ ներկայացուցչի» կամ, որ այս դեպքում ավելի տեղին է ասել, «Հայաստանի Արցախի մարզի մարզպետի» հետ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը