Կարծիք

20.08.2020 15:04


Չգիտեմ` ինչու են փողով գլոբալիստ աշխատող, կոնկրետ ֆոնդերից աշխատավարձ ստացող մարդիկ սիրում աշխատել հայոց պատմության, եկեղեցու դեմ, խոսել պետական ու ազգային մակարդակով գազազած հարևաններին ներելուց

Չգիտեմ` ինչու են փողով գլոբալիստ աշխատող, կոնկրետ ֆոնդերից աշխատավարձ ստացող մարդիկ սիրում աշխատել հայոց պատմության, եկեղեցու դեմ, խոսել պետական ու ազգային մակարդակով գազազած հարևաններին ներելուց

Միայն բիզնեսի ոլորտում չէ, որ տաղանդավոր հայաստանցիները հայկական միտքն արտահանում են աշխարհ, նպաստում գլոբալ արժեքների գեներացմանը` վառ պահելով մեր երկրի անունը։

Կոնս ավարտած հայաստանցի ուժեղ դեմքեր կան, որ համաշխարհային բեմեր են գրավել, աշխարհին օգտակար են լինում` հայկականը համաշխարհայինին զուգահեռ մատուցելով։

Շատ են օրինակները, խոսքը մի քանի ոլորտի մասին չէ...

Չգիտեմ` ինչու են փողով գլոբալիստ աշխատող, կոնկրետ ֆոնդերից աշխատավարձ ստացող մարդիկ սիրում աշխատել հայոց պատմության, եկեղեցու դեմ, խոսել պետական ու ազգային մակարդակով գազազած հարևաններին ներելուց` այս ամենը ներկայացնելով որպես ազատականություն...

Չգիտեմ, բայց գլոբալ ասելիք իրոք ունեցողը, համաշխարհային արժեք ստեղծողն իր ազգայինն է ծաղկացնում, ազգային կորիզը ժամանակակից փաթեթավորմամբ է մատուցում ու ժամանակակից թվալու խաթր ազգայինի հաշվին չի ինքնաարտահայտվում։

Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը