Աշխարհ

25.08.2020 12:25


Վրաստանում կորոնավիրուսից 19-րդ մահն է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսից 19-րդ մահն է գրանցվել

Օգոստոսի 25-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1429-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1150 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 7005 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 255:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը