Աշխարհ

25.08.2020 16:08


Կորոնավիրուսով վարակված Յուլյա Տիմոշենկոյին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին

Կորոնավիրուսով վարակված Յուլյա Տիմոշենկոյին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին, գրում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ վկայակոչելով իր հավաստի աղբյուրները:

Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ Տիմոշենկոն, ինչպես նաև նրա դուստրն ու փեսան վարակվել են կորոնավիրուսով։

Աղբյուրի հաղորդմամբ՝ պատգամավորի մարմնի ջերմաստիճանը չի իջնում 39 աստիճանից, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, մինչդեռ նրա հարազատները թեթև ախտանշաններ ունեն։

Քաղաքական գործչի մամուլի խոսնակի խոսքով՝ «լավ նորություններ դեռ չկան»։ Տիմոշենկոն ինտենսիվ թերապիայի կուրս է անցնում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը