Կարծիք

26.08.2020 08:59


Մինսկում ցույցերը տեղի են ունենում հանգստյան ժամերին կամ կիրակի օրերին, մնացած ժամանակ Բելառուսում հիմնականում հանգիստ կյանք է

Մինսկում ցույցերը տեղի են ունենում հանգստյան ժամերին կամ կիրակի օրերին, մնացած ժամանակ Բելառուսում հիմնականում հանգիստ կյանք է

Վերադարձել եմ Երևան: Բելառուսի մասին առանձին գրառումով կանդրադառնամ: Առայժմ բացահայտեմ Մինսկում ցույցերի տրամաբանությունը: Ցույցերը տեղի են ունենում հանգստյան ժամերին կամ կիրակի օրերին, մնացած ժամանակ Բելառուսում հիմնականում հանգիստ կյանք է:

Կորոնավիրուսի առումով շատ հետաքրքիր իրավիճակ է Բելառուսում: Այնտեղ որևէ պայքար կորոնավիրուսի դեմ չի իրականացվել, սակայն այդ առումով վիճակը շատ ավելի լավ է, քան Հայաստանում, որտեղ իշխանությունը դիմակներ է պարտադրում և պրավալի մեղքը փորձում է գցել ժողովրդի վրա:

Սորոսի թեմայով մեծ անակնկալ եմ խոստացել, որը կիրականացնեմ առաջիկա օրերին: Սորոսի գրասենյակի գործունեության օրինականության հարցն եմ բարձրացնելու: Այսինքն շուտով իշխանությունը ստիպված կլինի օրենք խախտել, որպեսզի Սորոսի գրասենյակը Հայաստանում շարունակի իր գործունեությունը: Տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ աստիճանի է հնազանդ Սորոսին և արդյոք կհրահանգի՞ օրենք խախտելով փրկել օլիգարխ Սորոսի հայկական գրասենյակը:

Հ.Գ. Փորձեցի ձեզ ցույց տալ Մինսկը իմ աչքերով: Շնորհակալ եմ, որ ինձ ընկերակցեցիք Բելառուս ճամփորդության ընթացքում: Վերադառնում ենք պայքարի ակտիվ փուլ:

Հ.Գ. Ճամփորդության ամենազվարճալի և միևնույն ժամանակ ամենատխուր պահը Զվարթնոցի մաքսայինն էր... Նույնիսկ 90-ականներին նման վիճակ չի եղել:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը