Կարծիք

27.08.2020 09:06


Նման կերպ գերու հետ վարվողը չի կարող հարգել ինքն իրեն

Նման կերպ գերու հետ վարվողը չի կարող հարգել ինքն իրեն

Երբեք չի եղել, որ մենք տեքստ գրենք ադրբեջանցի գերու կամ ձերբակալվածի համար, նստացնենք տեսախցիկի առջև՝ մեր դրոշի ներքո, ու կարդալ տանք տեքստը։ Ու ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ այդ շոուին մասնակցելուց հրաժարվելուն ունակ որևէ գերևարված գոյություն չունի։

Երբե՛ք չի եղել։
Ու ո՛չ այն պատճառով, որ մենք ոչ բավարար «կիրթ» ենք։ Այլ այն պատճառով, որ հարգում ենք իրավունքն ու ինքներս մեզ։ Որովհետև նման կերպ գերու հետ վարվողը չի կարող հարգել ինքն իրեն։

Ակնկալում եմ պաշտոնական մակարդակում ամենակոշտ արձագանքը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը