Կարծիք

28.08.2020 09:04


Քանի Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է միանալ ֆուտբոլի հավաքականին, Հայաստանի դատախազությունը միաձուլեք հավաքականին

Քանի Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է միանալ ֆուտբոլի հավաքականին, Հայաստանի դատախազությունը միաձուլեք հավաքականին

Քանի Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է միանալ ֆուտբոլի հավաքականին, Հայաստանի դատախազությունը միաձուլեք հավաքականին, տեսեք ի՜նչ գոլեր են խփելու։ Դաշտ էլ պետք չի, խոտ էլ, գնդակ էլ, դարպաս էլ` կխփեն, ինչքան հրամայեք։

Մի պայման կա միայն` դատավորին կա՛մ դաշտից վեթինգ պիտի անեք, կա՛մ դրա վրա մի թեմա գտնեք դեմ տաք, թե չէ դաշտ, խոտ, գնդակ ու դարպաս էլ կլինի, ու հեքիաթը կփլվի։

***

Ոնց հասկացանք սրանք հայկական ֆուտբոլն էլ դզեցին (բոլոր թիմերը բարեհաջող դուրս թռան), կարող են կրկին վերադառնալ իրավական համակարգի դեգրադացման սիրելի գործին։

Հ․Գ․ Դեռ շնորհակալ ենք լինելու, որ Սահմանադրական դատարանը միացնում են վճռաբեկին։ Հանգիստ կարող էին միացնել ոստիկանության Մարալիկի բաժնին։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը