Լրահոս

03.09.2020 10:55


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 271-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1158-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 224 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 855, փաստացի բուժվողներինը՝ 4258: Մեկ օրում արվել է 1892 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 211281 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը