Կարծիք

03.09.2020 22:17


Որքան ենք մենք ծախսում սննդի վրա

Որքան ենք մենք ծախսում սննդի վրա
Վիճակագրությունը հաշվարկում է, թե տվյալ երկրում բնակչության ծախսերի մեջ որքան է կազմում սննդի մասնաբաժինը: Որովհետև դա տնտեսական վիճակի որոշակի գնահատական է:
Օրինակ ԱՄՆ-ում սնունդը ծախսերի 6.69 %-ն է,
Մեծ Բրիտանիայում սնունդը ծախսերի 8.55 %-ն է,
Գերմանիայում՝ 10.13 %-ը,
Ռուսաստանում՝ 28.32 %-ը,
Թուրքիայում՝ 20.3 %-ը,
Վրաստանում՝ 33.7 %-ը,
Ադրբեջանում՝ 41.0 %-ը,
Իսկ Հայաստանում՝ 40.4 %-ը:
Ընդորում բոլոր երկրների տվյալները 2019թ-ինն են, մերը՝ 2018 (դա է հրապարակված վերջին պաշտոնական տվյալը):
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը