Լրահոս

14.04.2011 13:59


Տիգրան Կարապետյան. «Եթե հերքում են, ուրեմն մի բան չի կպել»

«Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե կա՞ արդյոք ՀԱԿ–իշխանություն պայմանավորվածություն, ասել է, թե դա նույնիսկ ՀԱԿ–ը չի հերքում։ Ի պատասխան լրագրողների, որոնք մեջբերելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսքերը՝ ասել են, թե նման պայմանավորվածություն չկա, Տիգրան Կարապետյանը նշել է. «Եթե հերքում են, ուրեմն մի բան չի կպել»։

Նա նաև ավելացրել է, որ եթե անգամ ՀԱԿ–իշխանություն բանակցություններ կան, ապա դա չի կարելի գաղտնի պահել ժողովրդից, պետք է յուրաքանչյուր մանրամասն հայտնել։

ԺԿ առաջնորդն ընդգծել է, թե կա ժողովրդի մի ստվար զանգված, որը չի ընդունում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ Լևոն Տեր–Պետրոսյանին, և նա պետք է արտահայտվի, ու իր նպատակն է, որ ժողովրդի հենց այդ հատվածը աշխուժանա և կարողանա առաջ գնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը