Կարծիք

07.09.2020 17:09


Տիգրի՛ս, սպասի... ուղիղ եթեր ա...

Տիգրի՛ս, սպասի... ուղիղ եթեր ա...

Ձիասպորտի «Ասպ» ակումբի գովազդի ամենահաջողված «կադրը» գիտե՞ք որն էր. է՛ն, որ մեր Քաջ Նիկոլը երկխոսում էր Տիգրիսի հետ, թե բա`«Տիգրիս, սպասի... Տիգրիս, ուղիղ եթեր ա... ընդհատենք»...

Տիգրիսը գլխի ընկա՞վ, որ իրեն նկարահանում են, տվե՞լ էր իր համաձայնությունը, որ նկարեն, գցեն Ֆեյսբուք ու դարձնեն «Նիկոլ-լայվ»-ի գլխավոր հերոս (չհաշված «Մայրամիկին» ու հիմա՛ էլ «ամազոնուհու» իմիջի մեջ հայտնված Աննա Հակոբյանին` չգիտեմ, բայց որ «ամենաթույն» կերպարն այդ ամբողջ պատմության մեջ հե՛նց ինքն էր, որովհետև չէր խոսում, երկու կարծիք չի կարող լինել։

Մի բան չհասկացա. Տիգրիսին գովազդում էր` լա՛վ էր անում, ի՛ր իրավունքն է. բայց Ջալալի դե՞մ ինչի էր քարոզում, թե բա` «Ջալալը ամենաակտիվ, ջղայն ձին ա»... Բա որ խեղճին «ատստավկա» ուղարկեն, որպես հակահեղափոխական ակտիվիստի...

Հա, մի բան էլ... հեծանիվ քշողներին կորոնան չի կպնում, ձի քշողներին կպնո՞ւմ է, որ դիմակ էր «հագել»։ Կամ` հագել» էր, որ ի՞նչ անի. բա չէ՞ր ասում` լավ կլինի հիվանդանամ, լավանամ, իմունիտետ ձեռք բերեմ` է՛լ չվախենամ էդ անտերից։

Կարո՞ղ է, ստում էր, երբ ասում էր` ընտանյոք հանդերձ վարակվել ենք, ընտանյոք հանդերձ` ապաքինվել։ 5-6 օրում։
Նույն օրը, նույն ժամին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը