Կարծիք

08.09.2020 10:41


Մեկ էլ տանտերը, թե բա չիմացար տղա ջան, երկու օր առաջ քո նման «պաշտոնական» տղերք եկան Երևանից ու մեկ միլիոն դրամ տուգանեցին

Մեկ էլ տանտերը, թե բա չիմացար տղա ջան, երկու օր առաջ քո նման «պաշտոնական» տղերք եկան Երևանից ու մեկ միլիոն դրամ տուգանեցին

Վերջերս Սյունիքի մարզի Ագարակ ավանում էի։ Ագարակի ներսի քարուքանդ փողոցներով ահագին դեգերելուց հետո գտանք գեղեցիկ այգով մի տուն, որտեղ հաց են տալիս։ Այո, ռեստորան չես անվանի, հենց հաց են տալիս։ Թոշակառու ամուսիններ, որոշել են չմնալ ոչ մեկի հույսին, այդ թվում պետության, իրենց տան մի մասում երեք սեղան են դրել ու հաց են տալիս։

Որ ավելի լավ պատկերացնեք, թե դա որտեղ է, ասեմ, որ Երևանից մի 6 ժամվա ճանապարհ է, Իրանի սահմանին։ Ընկա երանության գիրկը. մարդիկ այստեղ ապրում են, ռուսաստաններ գնալու մասին չեն մտածում, արարում են ստեղծում, նրանք են մեր երկրի հիմքը, միսն ու արյունը։

Մեկ էլ տանտերը, թե բա չիմացար տղա ջան, երկու օր առաջ քո նման «պաշտոնական» տղերք եկան Երևանից ու մեզ մի միլիոն դրամ տուգանեցին։ Պարզվում է՝ մարդիկ սահմանված կարգով դիմել են ՊԵԿ-ի հետ համագործակցող ընկերություններից մեկին, որ ՀԴՄ սարք գնեն, կատարել են նախնական վճարում, բայց ընկերությունն այդպես էլ սահմանված ժամկետում ՀԴՄ սարքը չի մատակարարել, փոխարենը Երևանից եկել են ՊԵԿ աշխատակիցներ ու ՀԴՄ չունենալու պատճառով արձանագրություն են կազմել...

Ախր Երևանից պաշտոնատար որևէ անձ 6 ժամ կարող է մեքենա վարել, հասնել Իրանի սահման միայն մեկ նպատակով` գտնի նման մարդկանց ու նրանց օրինակ մեկ միլիոն դրամ նվիրի միայն նրա համար, որ այդ պայմաններում գոյատևում են, արարում ու ինչ-որ բան ստեղծում։ Մի շաբաթ է մտքիցս դուրս չեն գալիս, ախր ինչ-որ կարևոր բան ոչ միայն չի աշխատում, այլ թարս է աշխատում։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը