Լրահոս

14.04.2011 17:42


Միսրատ քաղաքում Քադաֆիի զորքերի ռմբակոծությունից զոհվածների թիվն անցել է 20–ից

Միսրատ քաղաքում Քադաֆիի զորքերի ռմբակոծությունից զոհվածների թիվն անցել է 20–ից

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ապստամբների ներկայացուցչին, հաղորդում է, որ ապստամբների վերահսկողության տակ գտնվող Միսրատ քաղաքում Լիբիայի զորքերի ռմբակոծությունից զոհվածների թիվը հասել է 23–ի։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ ապստամբների ներկայացուցիչներից մեկը գործակալության հեռախոսով պատմել է. «Զոհերի թիվը հասել է 23–ի, կան տասնյակ վիրավորներ։ Զոհերը խաղաղ բնակիչներ են, մեծ մասը՝ կանայք ու  երեխաներ։ Մենք պարզել ենք, որ զոհերից երեքը եգիպտացիներ են»։

Ապստամբների մեկ այլ ներկայացուցիչ էլ հայտնել է, թե օրվա առաջին կեսին կառավարական զորքերը 80 ռումբ են արձակել, և կրակոցները շարունակվել են մոտ մեկուկես ժամ։

Տեղեկացնենք, որ արդեն մի քանի օր է՝ Միսրատի շրջանում, որը համարվում է Լիբիայի մայրաքաղաք տանող բանալին, ծանր մարտեր են ընթանում Մուամար Քադաֆիին ենթակա զորքերի ու ապստամբների զինված միավորումների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը