Լրահոս

11.09.2020 10:53


4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 177 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 177 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 503-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1189-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 201 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 434, փաստացի բուժվողներինը՝ 2880: Ընդհանուր առմամբ արվել է 281 259 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը