Կարծիք

17.09.2020 19:15


Պոպուլիզմով զբաղվելու փոխարեն կառավարությունը կարող էր և պարտավոր էր մեկ-մեկ էլ գործ անել

Պոպուլիզմով զբաղվելու փոխարեն կառավարությունը կարող էր և պարտավոր էր մեկ-մեկ էլ գործ անել
Պոպուլիզմով զբաղվելու փոխարեն կառավարությունը կարող էր և պարտավոր էր մեկ-մեկ էլ գործ անել: Մասնավորապես, բավականին նպաստավոր պայմաններ կային և հիմա էլ կան` հանքագործությունը զարգացնելու համար: Միջազգային գների բարենպաստ լինելու շնորհիվ հնարավոր է ներդրումներ անել:
Սակայն այսօր ներդրողները խուսափում են Հայաստանի Հանրապետությունից, և պատճառն ամենևին էլ կորոնավիրուսը չէ: Պատճառը իշխանության կարճատես ու մանկամիտ քաղաքականությունն է` բռնապետական հակումներով համեմված: Այդ որ ներդրողը կգնա մի երկիր, որտեղ իրեն ԱԱԾ-ի աշխատակից են կցելու և հանցագործի պես հետևեն: Գործարարի մտածողությանը դա խորթ է և անընկալելի:
Հայաստանը կարող էր նաև զենքի օրինական առևտուր անել: Փառք Աստծո, մեր երկիրը Ճ կլասի երկիր չէ, ինչպես ոմանք էին հայտարարում` փորձելով սևացնել սեփական պետությունը: Մենք տասնամյակներ շարունակ եղել ենք ժողովրդավարական օրինակելի երկիր` խոսքի ազատությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ: Ճիշտ է, ամեն ինչ իդեալական չի եղել, բայց մենք երբեք միջազգային հանրության աչքում իզգոյ չենք եղել, մեր հանդեպ սանկցիաներ չեն կիրառվել, ուստի կարողացել ենք և այսօր էլ կարող ենք օրինական ճանապարհով զենք ներկրել: Այսօր խոսակցություններ կան, որ օֆշորային ճանապարհով ՀՀ զենք է բերվում Ռուսաստանից: Դա կասկածի տեղիք է տալիս: Դա հենց կոռուպցիայի բուն կարող է հանդիսանալ, այն էլ այն իշխանությունների համար, որոնք կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել էին թմբուկ և առավոտից-երեկո թմբկահարում էին:
Մի խոսքով` գործով զբաղվեք, պարոնայք /կամ տիկնայք` եթե սեռի հարցում դեռ չեք կողմնորոշվել/, կամ էլ եթե չեք կարողանում գործ կատարել` ժամ առաջ հրաժարական տվեք:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը