Կարծիք

18.09.2020 08:45


«Ինտելեկտներիդ» մեռնեմ

«Ինտելեկտներիդ» մեռնեմ
Ալամ աշխարհի ամենաինտելեկտուալ աներձագը` աներձագ Հրաչը, ինչպես գիտեք, ծանր է տարել Գագիկ Ծառուկյանի առաջարկը` Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։ Ինչո՞ւ` ինքը կիմանա, մեկ էլ` քրոջ բազմամարդ ընտանիքի անդամները։
Իր արևին` «հակընդդեմ» առաջարկություն է արել Ծառուկյանին, թե բա` «լիովին համաձայն եմ։ Կարծում եմ, պետք է ֆիքսել նաև մտավոր և ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»։
Մեկը չկա՞, դրան ասի` ա՛յ ինտելեկտի շտեմարան, բա որ էդքան բանը գիտես, ինչի՞ չես ասում` փեսա ջան, դիմում գրի, «վեշերներդ հավաքի», գնա՛ տուն. հերի՛ք է նստես վարչապետի թախտին ու երկիրը իմ ու քո պես թուլամիտների «թուլափայ» դարձնես...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը